Հասարակություն 

Փոքր ՀԷԿ-երի ոլորտում վաղուց ժամանակն է խոսքերից անցնելու հստակ քայլերի

ՀՀ բնապահպանության նախարարությունը, որոշ հարցերում համակարծիք է մեզ հետ և փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է համարում․

 

 

-         հրաժարվել բնական ջրահոսքերի (գետերի) վրա նոր փոքր ՀԷԿ-եր կառուցելու քաղաքականությունից և կառուցել դրանք միայն ոռոգման համակարգերի վրա,

 

 

-         ստեղծված իրավիճակը թելադրում է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայի մշակման անհրաժեշտություն,

 

 

-         ձևավորել մեխանիզմներ բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգերի ներդրման համար,

 

 

-         անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կառուցման լիցենզիա պետք է տրամադրվի ՀԷԿ-ի նախագծային փաթեթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո։

Նույն շարքից