Հայաստան Քաղաքականություն 

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխության մասին նախագիծն ընդունվեց

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, պատգամավորները ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ միաձայն (90 կողմ) ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարգավորող իրավական լուծումների լիարժեքությունը և տերմինաբանական հստակությունը:

Նույն շարքից