գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Վիճաբանություն՝ Սասուն Միքայելյանի և Գևորգ Կոստանյանի միջև

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի միջև: Այն ժամանակ, երբ պատգամավորները քննարկում էին, թե երբ պետք է քվեարկության դնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կոստանյանը նշեց, որ իրենք ցանկանում են որքան հնարավոր է շուտ դնել քվեարկության հարցը, քանի որ այդ կերպ դատապարտյալները հնարավորություն կունենան ավելի շուտ օգտվել վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորութունից:

Սրան արձագանքեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ այս խնդիրը գոյություն ունի դեռ այն ժամանակներից, երբ նույն Կոստանյանը գլխավոր դատախազ էր: Միքայելյանի խոսքերով, երկար տարիներ մարդիկ կալանավայրերում տառապում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրի պատճառով. «Մենք հասկանում ենք: 5 րոպե առաջ, 5 րոպե հետո: Այնպես եք ներկայացնում, ոնց որ այս տարիներին ձեր ձեռքը չի եղել, չեք կարողացել զբաղվել, հիմա ջիգյար եք կարել,  այդ հարցերով եք զբաղվում»:

Կոստանյանն իր հերթին նշեց, որ իր գործունեությունը գնահատելու համար Միքայելյանը պետք է տեղեկացված լինի, ինչն այդպես չէ. «Դուք կարող եք էպիզոդիկ տեղեկություններ ունենալ էպիզոդիկ դեպքերի վերաբերյալ, բայց իմ աշխատանքի գնահատականը Դուք չեք կարող տալ: Այդ օրենքը կարող եք նաև չընդունել, սակայն այլ հարցեր են առաջանալու»:

Երբ Միքայելյանը տեղից արձագանքեց, Կոստանյանը հորդորեց չընդհատել իրեն և կոչ արեց իրեն դիմել ոչ թե դու-ով, այլ Դուք-ով:

Ի վերջո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդարտեցրեց կրքերը:

 

  • 128
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    129
    Shares

Related Articles