Հայաստան Քաղաքական գլխավոր 

«Ուշ ընկալողները». Վիճաբանություն՝ Նաիրա Զոհրաբյանի և Վահրամ Բաղդասարյանի միջև

Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկելու ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկել և քվեարկել այսօր ժամը 15:00-15:30-ի կողմերը, որպեսզի մայիսի 24-ին միայն այդ քվեարկության համար նիստ չլինի:
Սրան հակադարձեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքերով, պատգամավորների աշխատանքի վայրն Ազգային ժողովն է և աշխատանքի գալը ծանր բեռ չպետք է լինի: Զոհրաբյանը նշեց, որ հարցի քննարկման համար որևէ հրատապություն չի տեսնում:

Խոսակցությանը միջամտեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով նշեց, որ օրենքի ընդունումից է կախված, թե երբ այն կգործի: Այսինքն, եթե այն շուտ  ընդունվի, դատապարտյալներն կարող են ավելի շուտ օգտվել վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորությունից:
Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց. «Ես խնդրում եմ, ով ուշ է ընկալում, մի քիչ ուշադիր լսեք, որ ընկալեք իմ ասածները: Այսպես, թե այնպես մենք օրենքը պետք է քննարկենք այսօր և ավարտենք: Եթե ուզում եք վաղը քվեարկենք, կարող ենք վաղը: Կարող ենք երկուշաբթի քվեարկել»:

«Ուշ ընկալողը դո՛ւք եք, պարոն Բաղդասարյան»-, արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նույն շարքից