Բարի օր Հասարակություն 

ԱՄՆ-ում Հայաստանին 140 միլիոն տրամադրելու հարցը կքննարկեն, եթե գոհ լինեն ՀՀ նոր կառավարության գործունեության արդյունքներից

analitik.am

ԱՄՆ-ը հնարավոր է քննարկի  Հայաստանի նոր կառավարությանը բարեփոխումների համար 140 միլիոն դոլար տրամադրելու հարցը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նամակի մեջ, որը հրապարակվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքում:

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի, որոնք կհամապատասխանեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին և միայն այդ դեպքում ԱՄՆ-ում կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը:

Պոմպեոն հավելել է, որ չկա գործիքակազմ, որով այս կամ այն երկիրը գրանտ ստանա արագացված կարգով:

Նույն շարքից