Իրավական Հայաստան Քաղաքականություն 

Տվեք խնդրում եմ «քաղբանտարկյալ» տերմինի սահմանումը. Լենա Նազարյանը՝ Գլխավոր դատախազին

Ի՞նչ ասել է քաղբանտարկյալ: Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, խնդրեց տալ քաղբանտարկյալի սահմանումը: Նազարյանի խոսքերով, կարևոր է, որ այդ տերմինի սահմանումը տրվի՝ կարծիք հայտնելով, որ այդ դեպքում այն շատ նման կլինի ԵԽԽՎ սահմանմանը, որի հիման վրա քաղբանտարկյալներ են համարվել Շանթ Հարությունյանը և նրա հետ դատապարտված անձինք, Կարո Եղնուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը:

Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ այն խնդիրները որոնք այսօր կան, իր խորին համոզմամբ, պայմանավորված չեն նրանով, որ Հայաստանում օրենսդրորեն չկա քաղբանտարկյալի սահմանումը. «Մենք ինչ սահմանում էլ տանք, ի վերջո, երբ խոսում ենք քրեական հետապնդման մասին, գալու ենք քրեադատավարական ոլորտ, որն ունի ընդհանուր կանոններ՝ մեղադրանք ես առաջադրել մարդուն, այն պետք է լինի փաստերով հիմնավորված և քրեական օրենսգրքի հապատասխանության առումով օրինական»:

 

  • 112
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    113
    Shares

Related Articles