Առաջարկություն է ներկայացվել 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ՃՈ-ի կողմից կայացված վարչական ակտերի կատարումը համաներման ակտով դադարեցնել: Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՃՈ պետի տեղական Արմեն Խաչատրյանը:
Խաչատրւյանը նշեց, որ այս պահին չի կարող ներկայացնել, թե քանի վորույթի մասին է խոսքը, վիճակագրական տվյալներ չունի:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է որոշումը տարածվում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի խախտումների վրա, Խաչատրյանն ասաց, որ մինչև նշյալ ժամանակահատվածում խախտումների վարչական ակտերը, որոնք չեն կատարվել, արդեն ուղարկված են Հարկադիր կատարման ծառայություն, որտեղ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ. «Այս մասով ինչը հնարավոր է եղել կարճել, կարճվել է, իսկ 2018 թվականի որոշումներն ընթացքի մեջ են և շատ քիչ են հարկադիր ծառայություն ուղարկվածները, դրա համար որոշում է կայացվել մինչև 2017 թվականի դեկտեմբերը»:
Ավելի վաղ Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, թե որ խախտումների համար այլևս տուգանքներ չեն լինելու: