Հայաստան Քաղաքական 

Ես չեմ պատրաստվում դա անել. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սեֆիլյանին և Ավետիսյանին

Պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակին, որում նշվում էր, թե Փաշինյանը ձեռքերը լվացել է «Սասնա ծռեր»-ի գործից:

Փաշինյանը նշեց՝ եթե խոսքը վերաբերում է իր այն հայտարարությանը, որ ինքը չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ինքը հաստատում է իր դիրքորոշումը. «Դա անել նշանակում է սերժսարգսյանացման գործընթաց սկսել, ես այսպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի: Եթե մի անգամ դատարանին հրահանգ տանք, այն առանց հրահանգի չի աշխատի՝ դրանից բխող հետևանքներով: Մենք կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայստանում: Դրա համար տեսնում ենք երկու կարևոր անելիք՝ որպեսզի Հայաստանում դատարաններին իշխանական կաբինետներից ապօրինի հրանագներ չտրվեն և  ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացանի: Դատավորը պարտավոր է իր իրավասությունենրի շրջանակներում կայացնել վճիռներ: Այս քաղաքական պայմանն պահովված է, դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում»:

 

Նույն շարքից