Տնտեսություն գլխավոր 

Մանե Թանդիլյանն առաջարկել է հետաձգել կուտակային կենսաթոշակի պարտադիրի բաղադրիչը

Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ նախաձեռնությամբ է հանդես եկել հետաձգելու կուտակային կենսաթոշակի պարտադիրի բաղադրիչը, որպեսզի այդ մասով քննարկումներն ավելի արդյունավետ լինեն. «Կառավարությանն առաջարկ եմ ներկայացրել հետաձգել, որպեսզի քննարկումներն ընթանան»:

Թանդիլյանը նշեց, որ առաջարկում է պարտադիրի բաղադրիչը մեկ տարով հետաձգել, բայց դա դեռ պետք է քննարկվի կառավարության նիստում:

Նախարար Թանդիլյանի խոսքերով, հարցի լավագույն լուծումը կամավորորության սկզբունքով այն կիրառելն է. «Համակարգը պետք է լինի այնքան գրավիչ, որ մեր քաղաքացիները ցանկություն ունենան մասնակցել համակարգին»:

 

Նույն շարքից