Հասարակություն Ֆեյսբուք 

Տղերք, այդպես մի արեք, Նոր Հայաստանին չի սազում. Արմեն Աշոտյան

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր Հ1֊ի լրատվական թողարկումն եմ նայում, Կառավարության հետ Հարց ու պատասխանը։
Ուրեմն տղերքը մոնտաժի աստվածներն են։

Հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի պատասխանն իմ հարցին ու որևէ կերպ չեն ասում, թե այդ հարցը ով տվեց, ինչ հարցրեց։ Անգամ կադրում չկամ։

Տղերք, այդպես մի արեք, Նոր Հայաստանին չի սազում:

Հ.Գ Մենակ չասեք, որ մեր իշխանության օրոք էլ հակառակն էր։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Հ1֊ի էկրանին շատ հաճախ էր երևում, անգամ իմ հաղորդման հյուրն է եղել։ Հիշեք նաև, որ լրատվականն առանձին ստորաբաժանում է Հանրայինում։

Ավելի ուշ Աշոտյանը ևս մեկ գրառում է արել հետևյալ բովանդակությամբ.

Քանի որ նախորդ գրառումս աժիոտաժ առաջացրեց, տեղեկացնեմ, որ Հ1֊ով խորհրդարանական հատուկ թողարկման մեջ այսօրվա հարցս ու պատասխանը գնաց ամբողջությամբ։
Էլի վատ չի փաստորեն

Նույն շարքից