Հասարակություն 

Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ. Ի՞նչ կապ ունի նախկին պատգամավորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։

Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, և Ախոյանի համբերության բաժակը լցվել է։

Այստեղ որոշակի դեր է խաղացել թերևս նաև այն, որ Ախոյանն ակտիվ է հոգևոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից