ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում խոսվել է Հայոց ցեղասպանության մասին:
Նիստի ընթացքում կոնգրեսական Դևիդ Ցիցիլինը, դիմելով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ցանկացել է իմանալ, ճանաչում է նա արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը: Պոմպեոն հայտարարել է, թե չգիտի ինչ պատասխանել և չի կարող պատասխանել՝ հավելելով, որ կքննարկի հարցը: