Գլխավոր 

Ստալոնեի և Շվարցենեգերի հետ համագործակցած հայազգի պրոդյուսերի գործով դատական նիստը՝ այսօր

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը քննարկելու է հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին արտահանձնելու հարցը: Վերջինս անցնում է խարդախության գործով:

Նշենք, որ դատական նիստը պետք է տեղի ունենար մայիսի 21-ին, սակայն հետաձգվեց, քանի որ Մարտիրոսյանի թարգմանիչը չէր ներկայացել նիստին:

Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղյալ էր համարել  Մարտիրոսյանին արտահանձնելու մասին Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը և գործն ուղարկել էր նոր քննարկման:

Նշենք, որ Մարտիրոսյանն ապրում է ԱՄՆ-ում, նա մասնակցել է այնպիսի հայտնի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Փախուստի պլանը»՝ Առնոլդ Շվարցենեգերի և Սիլվեսթեր Ստալոնեի մասնակցությամբ, «Պատրուլ», «Մեղքերի քաղաք» և այլն:

Մարտիրոսյանին մեղադրում են 2011-13 թվականներին խոշոր չափով հապշտակություն կատարելու մեջ: Նա անազատության մեջ է գտնվում 2017 թվականի հոկտեմբերից:

 

Նույն շարքից