Բարի օր Հասարակություն 

Ապրիլ ամսվա տուգանքները ևս կարող են չեղյալ համարվել

Արդեն հայտնել ենք այն մասին, որ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը թույլ տրված խախտումների համար վարորդները, ովքեր մինչև հիմա չեն վճարել դրանք, ազատվում են տուգանքներից:

Այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վարչապետին առաջարկեց չեղյալ համարել նաև ապրիլ ամսին տեղի ունեցած ակցիաների ժամանակ գրանցված խախտումները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցը կքննարկվի:

Օսիպյանը նաև խոսեց սոցցանցերում ծավալված խոսակցությունների մասին, որոնց համաձայն տուգանքները պարտաճանաչ վճարողները պահանջում են վերադարձնել իրենց գումարները: Ոստիկանապետն ասաց, որ մարդկանց պետք է բացատրել, թե ինչու է կատարվել նման որոշում:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ինքն էլ շատերի նման պարտաճանաչ վճարումներն արել է, իսկ հիմա կարևոր է հասկանալ, որ վարորդներն այլևս չեն ընդունվելու որպես տուգանվելու օբյեկտներ:

  • 111
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
    116
    Shares

Related Articles