Հասարակություն 

Նախագահը պետք է իրեն երեխա զգա երեխաների հետ. Արմեն Սարգսյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե միայն երեխաների՞ն է հրավիրելու պաղպաղակ ուտելու, նշեց, որ ՀՀ նախագահը երեխաների հետ իրեն պետք է երեխա զգա, պատանիների հետ՝ պատանի, եթե կարիք կա, պետք է խոսի վերջիններիս հետ և պարի, իսկ մեծերի հետ իրեն պետք է պահի որպես մեծ, զինվորի հետ՝ որպես զինվոր. «Ես չգիտեմ, թե ինչպես պետք է զգալ լրագրողների հետ, երևի թե պետք է լինել ազատ և ազնիվ»:

Սարգսյանը նշեց, որ հիմա կասի այն, ինչը պետք է, ինչը ճիշտ է, ինչը նախագահի լիազորությունների սահմաններում է. «Իսկ երբ դադարեմ նախագահ լինելուց, կասեմ ինչ ցանկանաք»:

Նույն շարքից