Հայաստան Քաղաքականություն 

Կարող եք հանգիստ քնել, պարոն Ջանջուղազյան. Փաշինյանի պատասխանը՝ նախարարի դիտարկմանը

analitik.am

«Խնդրում եմ հաշվի առնել, որ յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի բյուջեի վրա»,-այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով խախտում թույլ տված վարորդների տուգանքներըը ներելուն և հավելելով, որ պետք է հարցին նայել նաև այդ տեսանկյունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով դիտարկմանը, նշեց, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել էականորեն ավելացնել բյուջեի մուտքային մասը. «Մենք  բոլորս  գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է  աշխատեն այն դուրս բերել լուսավոր տարածք: Այլ տարբերակ չկա: Մենք չպետք է մտածենք, որ փող չունենք: Մենք փող ունենք, պարզապես այն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի: Հիմա ՊԵԿ-ը,  ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը, ՔԿ-ն և ՀՔԾ-ն պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ,  Դուք կարող եք հանգիստ քնել գիշերները, պարոն Ջանջուղազյան»:

Նույն շարքից