Հայաստան Քաղաքական 

Հանձինս Նիկոլ Փաշինյանի ես հայտնաբերեցի տաղանդավոր, արագ մտածող մարդու. Արմեն Սարգսյան

«Հանձինս Նիկոլ Փաշինյանի ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, որի հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ »,-այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի հետ հարաբերությունների մասին և հավելելով, որ վերջինիս հետ ունի երկկողմանի հարգալից և կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ. «Որևէ խնդիր չկա»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ վարչապետի որոշ լիազորություններ կրկին կարող են վերադարձվել նախագահին, Սարգսյանը նշեց, որ ինքը ՀՀ նախագահ լինելու առաջարկն ընդունել է գործող Սահմանադրության պայմաններում. «Ցանկացած երկրում, երբ խոսվում է երկրի կայունության, քաղաքացիների վստահության, ամուր  և պետական կառույցներ ունենալու մասին, պետք է մի քանի հիմնարար խնդիրներ լուծել: Դրանցից մեկն իշխանության հավասար բաշխումն է տարբեր թևերի միջև, տվյալ դեպքում հավանաբար ԱԺ-ի, վարչապետի և նախագահի մասին է: Որքան այդ լիազորությունները հավասարաչափ, տրամաբանորեն, Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, համակարգն այդքան կայուն կլինի»:

Նույն շարքից