Հասարակություն 

Ռուսաստանում ձյուն է եկել. լուսանկար, տեսանյութ

Հուլիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում ձյուն է տեղացել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Вести Иркутскa-ին: Տեղի բնակիչների խոսքերով՝ Բայանդաևսկի շրջանի Լյուրի գյուղում ձնածածկույթի բարձրությունը եղել է մոտ 10 սանտիմետր:

 

Ընդ որում՝ շրջանի կենտրոնում՝ Իրկուտսկում, ողջ օրը հորդառատ անձրևներ են եկել: Եղանակի պատճառով ողջ քաղաքը հայտնվել է խցանումներում:

 

Մեծ քանակությամբ տեղումների պատճառով մեքենաները ստիպված են եղել մայթերով երթևեկել:

Նույն շարքից