Բարի օր Քաղաքականություն 

Առաջիկա ամիսներին նոր հնարավորություններ են բացվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Թրամփ

analitik.am

Առաջիկա ամիսներին նոր հնարավորություններ են բացվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում:

Նամակում Թրամփը նշում է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ համանախագահ, անկեղծ ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորումը և առաջիկա ամիսներին ուղիներ է փնտրելու հարցը լուծելու համար, ինչը թույլ կտա ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները:

Թրամփը ընդգծել է, որ երկու երկրները հաջող կերպով համագործակցում են մի շարք ոլորտներում՝ հավելելով, թե անհամբերությամբ է սպասում Ալիևի հետ աշխատելուն:

Նույն շարքից