Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ (կենսագրություն)

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում կարդում ենք.

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»:

Ներկայացնում ենք Արտակ Դավթյանի կոնսագրությունը.

Արտակ Մաթևոսի Դավթյան ծնվել է 1970 թվականին, Հոկտեմբերյանի շրջանի  Բամբակաշատ գյուղում:

Կրթություն

Ավարտել է գյուղի իջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։

1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայությունը

1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։

1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը – Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Պարգևներ և կոչումներ

Գեներալ-մայոր (2010):

«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):

Արիության մեդալ:

ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։

ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։

Ամուսնացած է, ունի 3 որդի։

 

Նույն շարքից