Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հաշվապահական խնդիրները չի ներառվում քաղաքապետարանի տվյալ վարչության գործառույթների մեջ

analitik.am

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ում իրացրել է օպերատիվ տվյալները և հայտնաբերել շուրջ 185 մլն դրամի յուրացում:

Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից:

Այս հարցի հետ կապված Analitik.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ։ Այն հարցին, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանը, լինելով վերահսկողություն իրականացնող մարմին, նման բան թույլ տվել, Գևորգյանն ասաց, որ
թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Համաձայն դրա Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը հանդիսանում է պատասխանատու ստորաբաժանում, որն իրականացնում է հսկողություն պայմանագրի կատարման վերաբերյալ:

Գևորգյանը մանրամասնեց, որ ոստիկանության հայտարարության մեջ նշված դեպքերը ներառված չեն պայմանագրում՝ որպես հսկողության ենթակա ծառայություն: Ծառայությունները ներառում են թափառող յուրաքանչյուր կենդանու վնասազերծումը, որը, ըստ վնասազերծված կենդանիների թվի, հսկվում և ընդունվում է առևտրի վարչության կողմից, իսկ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ:

Նույն շարքից