Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը կապրի տանը, որտեղ հանգրվանում էր Վլադիմիր Պուտինը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանին կհատկացնի Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված առանձնատունը, որը ժամանակին կառուցել է հենց Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան ԿԳԲ-ական հյուրերի համար։

Ժամանակին այնտեղ էր հանգրվանում Վլադիմիր Պուտինը, երբ ժամանում էր Հայաստան։ Փաստորեն, մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն այլևս հարևաններ չեն լինի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից