Հայաստան Քաղաքական 

Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բոլորը անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները, և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը:

Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդքան կարևոր պաշտոնները:

Հիմա նոր իշխանությունն այնպիսի մարդկանց փնտրտուքների մեջ է, ովքեր իսկապես կարող են քանդել հին համակարգը, կարող են անել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը կենտրոնական իշխանության դեմ պայքարում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից