ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի խոսքերով, միջազգային փորձը հուշում է, որ կայծակնային հեղափոխություններից հետո արտահերթ ընտրությունները լավագույն տարբերակը չեն:
Մայիսի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Աշոտյանը հայտնել է, որ Հանրապետականի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա և այն առավելապես հանրային քննարկումների դիսկուրսում է:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի և վարչապետի հայտարարություններին, ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, որ դրանք նպատակ ունեն բազմակարծություն ձևավորել այս հարցի շուրջ:
Ըստ Աշոտյանի, օրակարգի ձևավորումը ճիշտ կլինի նախ պայմանավորել կառավարության ծրագրի նախագծի շրջանակներով և ԱԺ-ում քննարկումներով: