Կանադայի Միսսիսոգա քաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել: Ինչպես թվիթերյան իր էջում հայտնում է Պիլ շրջանի բժշկական ծառայությունը, միջադեպի արդյունքում մոտ 15 տուժած կա:
Տուժածներից երեքը ծանր վիճակով հոսպիտալացվել են:
Պայթյունի պատճառը չի հայտնվում: