Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիան պատրաստ է նկատի ունենալ Մոսկվայի հաստատած «կարմիր գիծը». Մակրոն

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե Փարիզն ընդունում է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի մի շարք միջազգային հարցերի կարգավորման գործում, այդ թվում նաև Մերձավոր Արևելքում և պատրաստ է նկատի ունենալ Մոսկվայի հաստատած «կարմիր գիծը»:

«Ես կարծում եմ, որ Ֆրանսիան չի կարող գործել այնպիսի իրավիճակներում, երբ որոշ կարմիր գծեր» հատվել են»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ ընդունում է ուժեղ առաջնորդի դերակատարումը, որն ունի Ռուսաստանն իր հարևանների շրջանում և մի քանի այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Մերձավոր Արևելքում:

Մակրոնը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը պետք է իր կողմից պահպանի Ֆրանսիայի ինքնիշխանության շահերը:

Նշենք, որ մայիսի 24-ին բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ և Ֆրանսիայի նախագահների միջև:

Նույն շարքից