Քաղաքական 

Կիևում հարձակվել են «Լիվերպուլի» երկրպագուների վրա /տեսանյութ/

Կիևում, որտեղ մայիսի 26-ին տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, խուլիգանները հարձակվել են «Լիվերպուլի» երկրպագուների վրա, այս մասին հայտնում է Mirror-ը:

Նշենք, որ ՉԼ եզրափակիչում հանդիպելու են անգլիական գրանդն ու իսպանական «Ռեալը»:

Լրատվամիջոցի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել սրճարաններից մեկում, հարձակվողները եղել են մոտ 20 հոգով: Ծեծկռտուքի ժամանակ գործի են դրվել նաև աթոռներ և սեղաններ: Դեպքի վայր ժամանած իրավապահները 2 մարդու են ձերբակալել:

Ձերբակալվածները չեն ընդունում իրենց մեղավորությունն առաջարկում են լավ ուսումնասիրել տեսանյութերը:

https://www.youtube.com/watch?v=iVYCH30lwmQ

Նույն շարքից