«Փաստ» թերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ` «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել` օգտվելով հեղափոխությունից:
Արթուր Բաղդասարյանը, բավական ճկուն քաղաքական գործիչ լինելով, միշտ կարողացել է ձեռքերը տաքացնել այլոց խարույկների վրա, սակայն այս դեպքում, կարծես, չի ստացվում:
Ավելին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, Բաղդասարյանը մինչ իշխանափոխությունն արած հայտարարությունից բացի, այս օրերին ևս քանիցս փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է կտրուկ մերժում: Ստեղծված վիճակում ՕԵԿ-ը փորձելու է օգտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից»: