Հասարակություն 

Երեկվանից Ֆեյսբուքը լուրջ փոփոխություններ է սկսել սոցկայքում

Մայիսի 24-ից Ֆեյսբուքը խստացրել է վերահսկողությունը քաղաքական գովազդների նկատմամբ: Այսուհետ սոցկայքը ստուգելու է գովազդը պատվիրողի գտնվելու վայրը: Պատվիրատուն նաև պարտավորված է լինելու նշել, թե ով է վճարել գովազդի համար: Ավելի վաղ քաղաքական գովազդների մասով վերահսկողության ուժեղացման մասին հայտարարել էր նաև Թվիթերը:

Կատարված փոփոխությունները դեռ ուժի մեջ են միայն ԱՄՆ-ում, սակայն առաջիկա ամիսների ընթացքում տարածվելու են ողջ աշխարհում: Մարկ Ցուկերբերգը, խոսելով փոփոխությունների մասին, նշել է, որ նպատակ կա այդ կերպ կանխել ապատեղեկատվությունը և թույլ չտալ միջամտություն ընտրություններին:

Ցուկերբերգի խոսքերով, դա թույլ կտա խուսափել այն գործողություններից, որոնք արել են ռուսները 2016 թվականին ամերիկյան նախագահական ընտրությունների ժամանակ՝ օգտագործելով կեղծ էջեր:

 

Նույն շարքից