Քաղաքական Միջազգային 

Հյուսիսային Կորեայում Թրամփի քայլը բացատրել են կամքի բացակայությամբ

Հյուսիսայի Կորեայում ափսոսում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը՝ վստահություն հայտնելով, որ դա տեղի է ունեցել, քանի որ Թրամփը չունի կամք կամ ինքնավստահություն:

Հյուսիսկորեական կողմը մեկնաբանել է նաև Թրամփի հայտարարությունը՝ կապված Փհենյանի թշնամական վարքագծի հետ: Բանն այն է, որ Վաշինգտոնին դուր չէր եկել Հյուսիսյին Կորեայի ԱԳ նախարար Չհվե Սոն Հիի հայտարարությունը, ով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին հիմար էր անվանել, քանի որ վերջինս, խոսելով հյուսիսկորեական հարցի մասին, չէր բացառել լիբիական սցենարը:

Փհենյանի կարծիքով, ԱԳ նախարարի խոսքերը միայն պատասխան են, որը տրվել է ԱՄՆ-ի պահվածքին:

Հյուսիսային Կորեան նաև պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի ու ցանկացած մեթոդով լուծել հարցը՝ բարձր գնահատելով Թրամփի քայլը, ով որոշել էր հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ:

 

Նույն շարքից