Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արմեն Սարգսյանը չի բացառում, որ մի օր սփյուռքահայերը կարող են մասնակցել Հայաստանի ընտրություններին

«Ցանկացած հայրենակից, ով ունի ՀՀ անձնագիր, ով ՀՀ քաղաքացի է, պետք է իր ներդրումն ունենա, ունենան պարտականություններ և իրավունքներ, գուցե մի օր հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան, եթե խոսում ենք ընտրական համակարգի, եթե խոսում ենք ԸՕ-ի մասին»,-այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Սարգսյանի խոսքերով, եթե այսօր որևէ բարձր որակավորում ունեցող հայրենակից ցանկանա ԱԺ-ում հայտնվել, չի կարող, քանի որ պարտավոր է 4 տարի ապրել Հայաստանում. «Կան շատ երկրներ, որտեղ այդ համակարգը չկա, օրինակ՝ Իսրայելը»:

Սարգսյանի խոսքերով, Հայաստանի և Սփյուռքի միջև կան բարիերներ, որոնք պետք է վերանան, պետք է մտածել որպես մեկ ազգ. «Մենք բոլորս մեք ազգ ենք»:

 

Նույն շարքից