Հայաստան Քաղաքական 

Մովսես Հակոբյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իրեն պաշտոնանկ արեցին, նշեց, որ վարչապետն իրեն ներկայացրել է որոշման հիմքերը, որոնք իրեն բավարարել են, և ինքը գտնում է, որ վարչապետի որոշումը ճիշտ է:

Հարցին, թե ինչու է նման որոշում կայացվել,  Հակոբյանն ասաց, որ հանրայնացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Ինչ վերաբերում է նոր Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, Հակոբյանը նշեց, որ վերջինս գրագետ սպա է և կկարողանա արագ իրականացնել իր նոր լիազորությունները:

 

Նույն շարքից