Նիդերլանդները և Ավստրալիան Ռուսաստանին մեղադրում են Դոնբասում «Բոյինգ»-ի կործանման մեջ, այս մասին հայտնում է Reuters-ը:
Նիդերլանդներում հայտարարել են, որ Ռուսաստանը մեղավոր է 2014 թվականին Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման համար: Հաջորդ քայլը հավանաբար լինելու է ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց ներկայացնելը: Նիդերլանդների իշխանությունները հայտարարել են, որ երկրի մեղավորությունը հաստատելը բարդ իրավաբանական գործընթաց է:
Ավստրալիան իր հերթին միացել է Նիդերլանդների մեղադրանքին:
Ռուսաստանը չի ընդունում իր հասցեին հնչեցրած մեղադրանքը՝ նշելով, որ օդանավը կործանվել է ուկրաինական սարքերով: