Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանին փոխելու հարց չկա. Արա Բաբլոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդհանուր քննարկումների, քաղաքական ուժերի համաձայնության հարց է  և երբ հարցը կհասունանա, կողմերը կնստեն սեղանի շուրջ և որոշում կընդունեն: Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ ընտրությունների մասին խոսում է ոչ միայն վարչապետ Փաշինյանը, այլ նաև շատ այլ ուժեր:

Անդրադառնալով ԸՕ-ում փոփոխությունների անհրաժեշտության հարցին՝ Բաբլոյանն ասաց՝ եթե քաղաքական ուժերը գան կոնսենսուսի փոփոխություններ կատարելու հարցի շուրջ, դա տեղի կունենա:
Հարցին, թե պատրաստ է արդյո՞ք Հանրապետականը զիջումների գնալ ռեյտինգային համակարգից հրաժարվելու հարցում, ինչը մյուս  ուժերն առաջնային են համարում, Բաբլոյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր իրավունքն ունի դիրքորոշում ներկայացնելու, որոնք կարող են փոխվել միայն բանակցությունների և քննարկումների արդյունքում. «ՀՀԿ-ն միշտ պատրաստ է եղել քննարկումներին, և հիմա էլ ասում ենք, որ աջակցելու են դրական փոփոխություններին»:

Խոսելով ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի մասին՝ Բաբլոյանն ասաց, որ օրակարգում նման հարց չկա:

 

 

Նույն շարքից