Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Երբևիցե Փաշինյանի հետ մեր մարդկային հարաբերությունները սուր չեն եղել. Բաբլոյան

analitik.am

«Երբևիցե մեր մարդկային հարաբերությունները սուր չեն եղել»,-այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին:
Բաբլոյանը նշեց, որ  ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, Հայաստանում ևս ամեն բան հստակ կանոնակարգված է. «Ես անձամբ՝ որպես ԱԺ նախագահ, ԱԺ հարցերը կանոնակարգելիս և կազմակերպելիս հավասար եմ մոտենում բոլոր խմբակցություններին և պատգամավորներին, որպես ՀՀԿ խմբակցության անդամ՝ ունեմ քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը»:

 

Նույն շարքից