Քաղաքական 

Ադրբեջանի ԱԳ նախարարը ծիծաղելի է անվանել հայկական կողմի պահանջը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծիծաղելի է անվանել հայկական կողմի պահանջը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ներգրավել Արցախին:

Մամեդյարովը հայտնել է, որ Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ արդեն ասել  է այդ մասին:

Ադրբեջանի ԱԳ Նախարարի խոսքերով, հայկական կողմի այդ պահանջը իբր վկայում է այն մասին Երևանը փորձում է տապալել խաղաղ գործընթացը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը բանակցելու է միայն ՀՀ-ի անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը:

 

Նույն շարքից