Բարի օր Հասարակություն Ֆեյսբուք 

Աշխարհահռչակ հայազգի գործարարը զգուշացնո՞ւմ է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

analitik.am

«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջոււմ գրում է.

Ինձ համար Այբ դպրոցը և Այբ կրթական հիմնադրամը կյանքի գործ է դառնում: Այդպես է նաև ավելի քան 200 նվիրատուների համար:

Ես ու կինս՝ Ալյոնան, Այբ-ին տալիս ենք մեր ազատ միջոցների մեծ մասը, և անցած տարի որոշում ենք կայացրել  Հայասստանում և Այբ-ում կրթական ծրագրերին նվիրաբերել ևս 15-30 միլիոն դոլար մի քանի տարվա հեռանկարով:

Փոփոխությունների քամին, իշխանությունների փոփոխությունը, դեմոկրատական արժեքները  ինձ ու Ալյոնային մոտ են: Մենք անհամբերությամբ էինք սպասում նորություններին, խոսում էինք մեր ընկերների հետ: Ես խոսել եմ իմ ընկեր Սերժ Թանկյանի հետ, ով Հայաստանում աջակցում էր նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սակայն Այբ-ի հետ կապված ԿԳ նոր նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունները զարմացրել է մեզ:

Եթե Արայիկն իր մոտեցումը չփոխի Այբ հիմնադրամի նկատմամբ, ես ու կինս ստիպված ենք լինելու վերանայել Հայաստանում կրթական ծրագրերում նվիրատվության մասով մեր պլանները:

Հույս ունենք, որ կրթության նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանում ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի պատմությունը և կփոխի իր որոշումը:

 

 

Նույն շարքից