Հայաստան Քաղաքական 

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է մարդկությանը

«Մենք հետևում ենք զարգացումներին: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, կարծում եմ, որ գնահատվում է տարբեր տեսանկյուններից, բայց սա առաջին հերթին ներդրում է ցեղասպանության կանխարգելման գործընթացում»,-այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք որ Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես գրեթե միշտ, երբ վատանում են թուրք-իսրայելական հարաբերությունները, այս օրերի ևս ակտիվորեն քննարկվում է Իսրայելում և հայտնվել է այդ երկրի խոորհրարանում:
Մնացականյանի խոսքերով, Հայոց  ցեղասպանության հարցը ոչ միայն մեզ՝ հայերիս վերաբերող հարց է, այլ նաև վերաբերում է մարդկությանը:

 

Նույն շարքից