Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ալենը կանգնել է «և ժամից, և պատարագից զրկվելու» փաստի առջև

analitik.am

Ալեն Սիմոնյանի հետ ինչ-որ բան այն չէ. նախ՝ վերցնում է ԱԺ պատգամավորի մանդատը, ապա՝ դիմում գրում դրանից հրաժարվելու մասին, հետո էլ դիմումը հետ վերցնում, բայց խոստանում «զբաղվել Երևանի խնդիրներով»:

Սակայն, գլխավորը, որից նա չի ցանկանում հրաժարվել, Երևանի քաղաքապետ դառնալու ցանկությունն է, որն արդեն նրա համար վերածվում է մղձավանջի, քանի որ մի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարական տալ, մյուս կողմից՝ հարազատ կուսակցության առաջնորդն է բացահայտ անբարյացկամ արտահայտվում նրա քայլերի մասին:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ալեն Սիմոնյանը իր հետ չի քննարկել մանդատը վայր դնելու հարցը, եթե ոմանց համար անսպասելի էր, ապա Ալենի համար՝ ցավալի: Մի խոսքով, ամեն ինչ գնում է նրան, որ Ալեն Սիմոյանը հայտնվել է,  ժողովրդական լեզվով ասած, «և ժամից, և պատարագից զրկվելու» փաստի առաջ:

Այսինքն` նրա մասին արդեն անբարյացկամ է  արտահայտվել Նիկոլ Փաշինյանը՝ հաշվի չառնելով անգամ Երևանի քաղաքապետարան սեռական փոքրամասնություններից կազմված Ալեն Սիմոյանի «շրջապատի» ներխուժումը, ինչը ի չիք է դարձնում ոչ միայն Երևանի քաղաքապետի, այլ որևէ այլ նշանակալի պաշտոնին տիրանալու Ալեն Սիմոնյանի հնարավորությունը:

Մնում է բավարավել ԱԺ պատգամավորի մանդատով և «քայլ անել» դեպի մեկ այլ երազանք՝ թմրանյութերի ազատ օգտագործումը օրինականացնելու ուղղությամբ:

Նույն շարքից