Բարի օր Հասարակություն Պատահարներ 

«Վերջին զանգի» օրը գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք

analitik.am

Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել:

Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար:

Նույն շարքից