Իտալիայում փորձարկումների ժամանակ բախվել են երկու կործանիչ ինքնաթիռներ:
Ինքնաթիռները բախվել են երկրի արևելյան մասում:
Ինքնաթիռները ընկել են Ասկոլի-Պիչենո քաղաքից ոչ շատ հեռու գտնվող անտառում: Հարակից բնկաչությունը չի տուժել, սակայն հրշերջ ծառայությունները մեծ դժվարությամբ են մարել կրակը:
Նախնական տեղեկությունների համաձայն ինքնաթիռներից յուրաքանչյուրում գտնվել են երկուական մարդ, բայց վերջիններիս մասին դեռ տեղեկություններ չկան: