Մարդիկ երբեմն այնպիսի սովորություններ են ունենում, որոնք, քիչ է ասել, թե զարմանալի են: Բայց նրանց համար այդ սովորությունները ոչ միայն զարմանալի չեն, այլև՝ իրենց ապրելակերպի անբաժան մասն են կազմում և հիվանդագին սովորությունների են վերածվել:
Դիվիան տարօրինակ կախվածություն ունեցողներից մեկն է: Տաքսիդերմիան կենդանիներից խրտվիլակներ պատրաստելը նրա մոտ հիվանդագին սովորություն է դարձել: Հիմա նրա տուն լցված է անշունչ կենդանիներով: Նրա մոտ կախվածությունն առաջացել է մի քանի տարի առաջ, երբ սատկած մուկ է տեսել ու որոշել նրան «նոր շունչ» տալ:
Նրա մասին ռեպորտաժ է պատրաստել «My Strange Addiction» հաղորդումը: