Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նոր Ամասիա գյուղի բնակիչները հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնել է, որ գյուղ են ժամանում ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտնագնության ծառայության համապատասխան վարչության ծառայողները, որպեսզի տեղում պարզեն դեպքի հանգամանքները:
Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների, օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից և չի բացառվում, որ այն հետախուզական նպատակներով է ուղարկվել Հայաստան: