Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահն ընթրել են Էլթոն Ջոնի հետ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում գրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրել է Էլթոն Ջոնի հետ։ Նաև լուսանկար է հրապարակել։

Փաշինյանը մեկ այլ հրապարակումով էլ հայտնել է, որ վաղը ժամը 11-ից Սարդարապատի հուշահամալիրում (Արմավիրի մարզ) տեղի է ունենալու փառահեղ միջոցառում՝ «Հաղթանակի դար» վերտառությամբ զինվորական շքերթ՝նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին.

«Պատիվ ունեմ որպես ՀՀ վարչապետ ընդունելու շքերթը, նաեւ հանդես եմ գալու հանդիսավոր ելույթով։ Հույս ունեմ շատերիդ տեսնել Սարդարապատում։

Իսկ երեկոյան` 20.30-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում համերգ է լինելու. նաեւ ճոխ հրավառություն։ Սիրով սպասում եմ բոլորիդ»,- գրել է նա։

Նույն շարքից