Քաղաքական Միջազգային գլխավոր 

Լեհաստանը ցանկանում է ամերիկյան ռազմաբազա ունենալ ռուսական ագրեսիային դիմակայելու համար

Լեհաստանը պատրաստ է 1,5-2 միլիարդ դոլար հատկացնել սեփական տարածքում ամերիկյան ռազմական բազա՝ զրահատանկային դիվիզիա,  ունենալու համար: Այս քայլով Վարշավան ցանկանում է դիմակայել Ռուսաստանի աճող ագրեսիային, հայտնում է Լենտան՝ հղում անելով Onet-ին, որն իր հերթին հղում է անում երկրի ՊՆ-ին:

Համապատասխան փաստաթղթում նշված է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը ոչ միայն ապահովելու է լեհերի անվտանգությունը, այլ նաև համապատասխանելու է ԱՄՆ ազգային պաշտպանական դոկտրինին, որում Ռուսաստանը համարվում  է երկրի գլխավոր սպառնալիքը:

Լեհական կողմն արդեն փաստաթուղթը փոխանցել է ամերիկյան կողմին՝ հավելելով նաև, որ նպատակի համար կարող է տրամադրել լեհական ենթակառուցվածքներ:

Նույն շարքից