Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Վերջին 20 տարում առաջին անգամ Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնել է Ադրբեջան

analitik.am

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մամեդյարովը նշել է, որ սա 1997 թվականից հետո առաջին անգամ  է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը լինում է Ադրբեջանում՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում են քաղաքական, տնտեսական, հումանիտար համագործակցությանը:

Վերադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ֆրանսիան ակտիվություն կցուցաբերի խնդրի կարգավորման հարցում:

Նույն շարքից