Այցով Ադրբեջանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ գոյություն ունեցող ստատուս-քվոն չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը:
Ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ հուլիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնելու է Ֆրանսիա, որին կհաջորդի Ֆրանսիայի նախագահի այցը՝ Ադրբեջան:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին Ժան-Իվ Լե Դրիանը նշել է, որ Փարիզը պատրաստ է աջակցել խնդրի կարգավորմանը:
«Ստատուս-քվոն հակամարտության լուծումը չէ: Մենք խաղաղություն և կայունություն ենք ցանկանում տարածաշրջանում: Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին ակտիվ աշխատանքներ կմեկնարկեն այս հակամարտությունը կարգավորելու համար»,-ասել է ֆրանսիացի պաշտոնյան: