Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ալիևը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության հիմնական թեման շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ընդգծելով, որ Բաքուն չի հրաժարվում իր սկզբունքային դիրքորոշումից և չի անելու դա այսուհետ ևս:
Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը պետք է իր քաղաքականությունը կառուցի ելնելով ստեղծված իրավիճակից՝ ամրացնելով տնտեսությունն ու զարգացնելով մյուս ոլորտները, որպեսզի հնարավոր լինի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: