Հասարակություն գլխավոր 

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում այգի է նվիրել արքայազն Չարլզին՝ հրաժարվելով նշել դրա գտնվելու վայրը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում փոքրիկ այգի է նվիրել արքայազն Չարլզին:

Սարգսյանը նշել է, որ Չարլզը Հայաստանի մեծ ընկերն է և օգնում է «Երևան՝ իմ սեր» նախագծին, որը նախաձեռնվեց 2010 թվականին. «Նա հիանալի գիտի հայկական ճարտարապետությունը և 2013 թվականին Հայաստան էր ժամանել մեր երկիրը տեսնելու համար: Ընկերությունից բացի միակ բանը, որը նյութական արժեք է ներկայացնում դա  իմ նվիրած ոչ մեծ այգին է, որը պատկանում է իմ ընտանիքին, իմ որդիներին, նրա որդիներին»:

Սարգսյանը նշել է, որ այգին մեծ չէ՝ հավելելով, թե չի ասի որտեղ է գտնվում այն:

 

 

Նույն շարքից