ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում Պոմպեոն նշում է, որ անկախությունից հետո՝ 1991 թվականին, Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է դարձել ԱՄՆ-ի համար՝ հավելելով, որ ամերիկյան կողմն անհամբերությամբ սպասում է տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության խորացմանն ու միջազգային կապերի ամրապնդմանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը հավատարիմ է մնում խնդրի խաղաղ կարգավորմանը՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները: